Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵԱՀԿ ԽՎ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը

ԵԱՀԿ ԽՎ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը
23.05.2016 | 22:34

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Ողջունելով հյուրին՝ նա ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ դերակատարումը՝ որպես համաեվրոպական անվտանգության ոլորտի կարևոր կազմակերպություն և մասնակից երկրների միջև իրավահավասար երկխոսության կարևորագույն հարթակ:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ խորհրդարանական ձևաչափը համագործակցության և երկխոսության լայն հնարավորություն է ստեղծում խորհրդարանականների շփումների, համագործակցության հնարավորություններն օգտագործելու՝ ի նպաստ անվտանգության և ժողովուրդների երկխոսության խրախուսման: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Քրիստիան Վիգենինի հարուստ փորձառությունը՝ որպես պատգամավոր, նաև Բուլղարիայի նախկին կառավարության անդամ, հնարավորություն կտա նրան իր խնդիրների լուծմանը մոտենալ շատ ավելի համապարփակ: Նշելով, որ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ՀՀ-ում ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգի, Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ- ում Հայաստանի պատվիրակության գործունեությունն ավելի կակտիվանա: Հանդիպման սկզբում ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Վիեննայում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարված կարևոր քայլի կապակցությամբ: Քրիստիան Վիգենինը նշել է, որ տևական խաղաղության հասնելու համար դեռևս անհրաժեշտ է շատ ջանքեր գործադրել: Այս իրավիճակում, ըստ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ ԽՎ-ն իր դերակատարությունը տեսնում է խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին օժանդակելու մեջ:

«Վերահաստատում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ-ի համար ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուց բացի, այլ տարբերակ գոյություն չունի, և ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,-շեշտել է Քրիստիան Վիգենինը:

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ